211652_close_icon
views-count1440 դիտում article-date 20:48 30-06-2022

Հայաստանի հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց փոքր երկրների ԵԱ-ում

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է հաղթանակներ տանել Մալթայում ընթացքող փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում։

Այսօր կայացած երկրորդ խաղում մեր ընտրանին 78-66 հաշվով առավելության հասավ Սան Մարինոյի նկատմամբ։ Ռեքս Կալամյանի տղաները մրցակցի նկատմամբ առավելություն ունեին չորս քառորդից երեքում։ Միայն երրորդ քառորդում Սան Մարինոյի հավաքականը կարողացավ հաղթել երեք միավորի առավելությամբ, սակայն մերոնք ընդհանուր դիմակայության արդյունքով շանս չտվեցին մրցակցին։

Հիշեցնենք, որ առաջին տուրում Հայաստանի հավաքականը 100-63 հաշվով վստահորեն հաղթել էր Ջիբրալթարին։ Այսպիսով, Կալամյանի սաները 100%-անոց արդյունքով դուրս եկան կիսաեզրափակիչ։ Մեր հաջորդ մրցակցի անունը հայտնի կդառնա ավելի ուշ։

Նմանատիպ նյութեր