211652_close_icon
views-count1816 դիտում article-date 16:46 30-06-2022

Աշխաբադում հանդիպել են Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահները

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Աշխաբադում հանդիպել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ՌԻԱ «Նովոստին»:

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմ տնտեսական, քաղաքական հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգային հարցեր:

Քննարկման օրակարգում ընդգրկված են եղել նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հետ առնչվող հարցերը:

Հանդիպման ժամանակ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ նախապատրաստվում են ՌԴ վարչապետի և Պետդումայի նախագահի այցերը Ադրբեջան։

Նմանատիպ նյութեր