Ըմբշամարտի Մ20 Եվրոպայի առաջնություն․ Սուրեն Աղաջանյանը՝ ոսկե մեդալակիր
Իտալիայի մայրաքաղաք Հռոմում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը։
60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը 4։0 հաշվով հաղթեց վրացի մարզիկին և նվաճեց Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը։
Հիշեցնենք, որ Աղաջանյանը 1/4 եզրափակչում 9:0 հաշվով հաղթել էր Շվեդիայի ներկայացուցչին, իսկ կիսաեզրափակչում Մ23 Եվրոպայի գործող չեմպիոն ադրբեջանցի Մամադլիին։