1353 դիտում
12:20 29-06-2022
Քաղաքական առեւտուր են անում. Ռուսը կանգնած, ինչի՞ պիտի մեր երեխեքին տանեին. Գերիների հարազատները՝ ՌԴ դեսպանատան մոտ են. News.am
Խծաբերդում գերեվարված պահեստազորայինների հարազատները բողոքի ակցիա են անցկացնում Երեւանում Ռուսաստանի դեսպանատան դիմաց: Նրանք պահանջում են վերադարձնել իրենց զավակներին, հայտնում է News.am-ը։
Գերեվարվածներից մեկի մայրը՝ Թամար Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Ինչի՞ համար տարան մեր երեխեքին, ում համար տարան, ոնց տարել են, թող էդպես էլ բերեն: Ռուսին ենք տվել, թող ռուսն էլ բերի:
Երեկվա հանդիպումը ՌԴ պյուպատոսի հետ ոչ մի արդյունք չի տվել, մեզ արդեն 1,5 տարի օրական մի բան խաբելով ճամփու են դնում: Ինչքա՞ն սպասենք, մենք չգիտենք՝ մեր երեխեքն ինչ վիճակում են էնտեղ: Քաղաքական առեւտուր են անում: Ռուսը կանգնած, ինչի՞ պիտի մեր երեխեքին տանեին: Էդ ինչպե՞ս է լինում, որ ռուսը թուրքի համար բանակցում տալիս է, հայի համար չի բանակցում, որ տա: Թող նույնն էլ էստեղ անի, թե՞ թուրքի հետ ավելի լավ է, քան մեր հայի: Հետո էլ ասում են՝ մենք բարեկամական ազգ ենք: Ի՞նչ բարեկամ:
Մենք էստեղից չենք գնա, մինչեւ հարցին լուծում չտան: Մեր երեխեքի գլխին սարքեցին, տարան տվին, երբ ռուսը կանգնած է եղել: Ինչի՞ պետք է ռուսի կողքից տանեին: Ոնց կազմակերպել տարել են, նույն ձեւ էլ թող բերեն հասցնեն մեր երեխեքին մեզ: Ամեն անգամ երեխուն կանֆետ տլու պես ասում են՝ սպասեք, էս պատոկին կգա, արդեն 5 ամիս ոչ մի պատոկ չի եկել»:
Նա նաեւ հավելեց, որ միայն Կարմիր խաչի միջոցով հեռախոսով 4 րոպե խոսում են ու վերջ. «Ասում են՝ լավ ենք, առողջականը լավ է ու վերջ: Թուրքը կողքը կանգնած, ի՞նչ պետք է խոսենք»:
Մեկ այլ ծնող էլ նշեց. «Մեզ ոչ մի պատասխան չեն տվել կառավարությունից: Եթե մեր երեխեքին ռուս խաղաղապահների մոտից են տարել, բնական է, մենք այստեղ պետք է գանք: Եթե Ֆրանսիան գարանտ կանգնած լիներ, կգնայինք Ֆրանսիայի դեսպանատան մոտ: Իշխանություններին էլ ենք դիմել, բայց կոնկրետ պատասխան չեն տվել: Անտեղի մարդկանց տանեն պահեն, մարդկային կյանքը քաղաքական առեւտրի առարկա դարձնե՞ն»:

Նմանատիպ նյութեր
13427 դիտում
19:22 08-01-2021
Բա որ գիտեիր՝ հողը շուտվա ծախած էր, ինչի՞ էիր մեր երեխեքին սպանում, արա․ անհետ կորածի հարազատ
4241 դիտում
10:11 29-05-2020
Սա քաղաքական առեւտուր չէ․ Արայիկ Հարությունյանը Մասիս Մայիլյանին նշանակեց Արցախի ԱԳ նախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1030 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
1000 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
931 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր