211652_close_icon
views-count1061 դիտում article-date 22:38 28-06-2022

«Արդյո՞ք հնարավոր է թայֆաբազության այս թվաբանական դրսևորումն առհասարակ ընտրություն համարել»․ Րաֆֆի Ասլանյան

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Ազգային ժողովում ՔՊ-ն ընդամենը մեկ օր առաջ մանդատը վայր դրած իր խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանին 67 կողմ ձայնով ընտրում է ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր, իսկ նրա հետ մրցակցող՝ կյանքը հայրենիքին նվիրած հերոս Գևորգ Արշակյանի մորը՝ տաղանդավոր իրավաբան, 26 տարվա դատավոր Նաիրա Հովսեփյանին «տալիս» է 0 ձայն։

Սա է այսօրվա իշխանության դեմքը, թեև սրանք վաղուց են ապացուցել, որ կյանքը հայրենիքին նվիրելուն պատրաստ մարդիկ իրենց ոխերիմ հակառակորդներն են… Կամ արդյո՞ք հնարավոր է թայֆաբազության այս թվաբանական դրսևորումն առհասարակ ընտրություն համարել։ 

Նմանատիպ նյութեր