211652_close_icon
views-count2338 դիտում article-date 20:08 28-06-2022

Հայ ծանրամարտիկները մեկնում են Լաս-Վեգաս՝ աստղերի մրցաշարին

<< Բարեկամության գավաթ  >>   անունով  է  կնքվել  ԱՄՆ –ի Լաս Վեգասում հունիսի 29 –ից ՝ հուլիսի  9 –ը անցկացվելիք ծանրամարտի միջազգային մրցաշարը:

Մրցահարթակ կելնեն ԱՄՆ – ի ծանրամարտի ֆեդերացիայի անվանական հրավերով  հայտավորված մարզիկները:

ՀՀ  հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի ղեկավարությամբ  վաղը լուսադեմին մրցավայր կմեկնեն  մեր նշանավոր վարպետներ Անդրանիկ Կարապետյանը / 89 կգ / , Դավիթ Հովհաննիսյանը / 96 կգ  / , Սամվել Գասպարյանը / 109 կգ /, գերծանքաշայիններ  Գոռ  Մինասյանը և  Վարզադատ Լալայանը:

Ամերիկյան ստուգատեսին  փաստորեն կմասնակցեն մարզաձևի  գործող համաշխարհային աստղերը:

Նմանատիպ նյութեր