211652_close_icon
views-count937 դիտում article-date 18:18 28-06-2022

Փարիզում գտնվող Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքվոյի հետ

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքվոյի հետ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել և ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ ու տևական կարգավորման անհրաժեշտությունը:

Ա. Գրիգորյանը զրուցակցին է ներկայացրել տարածաշրջանային անվտանգային իրավիճակը, հնարավոր մարտահրավերներն ու դրանց լուծման ուղղությամբ հայկականկողմի տեսակետները: ԱԽ քարտուղարը ԲրիսՌոքվոյին է նաև ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բրյուսելյան գործընթացը:
 
 
 
ՀՀ ԱԽ գրասենյակ
 

Նմանատիպ նյութեր