211652_close_icon
views-count2459 դիտում article-date 15:02 28-06-2022

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահը չի ընդունել Լեռնային Ղարաբաղի ապագան քննարկելու հրավերը. Պետդեպ

ԱՄՆ Պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոն Թվիթերում տեղեկացնում է, որ «ԵԱՀԿ Մինսկի խմբի Միացյալ Նահանգների համանախագահն այսօր զրուցել է իր գործընկերների հետ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի ապագան»։

«Ցավալի է, որ ռուսաստանցի համանախագահը չընդունեց հրավերը: Ակնկալում ենք, որ Մինսկի խումբը կշարունակի աշխատանքը», - ասված է գրառման մեջ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բաքվում հայտարարել է, որ «ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարեցրել է իր գործունեությունը՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախաձեռնությամբ»:

Նմանատիպ նյութեր