211652_close_icon
views-count3819 դիտում article-date 14:23 28-06-2022

ԱՄՆ Տեխաս նահանգում բեռնատարի մեջ հայտնաբերվել են տասնյակ միգրանտների դիեր

ԱՄՆ-ի Տեխաս նահանգի հարավում 46 մարդկային դի է հայտնաբերվել լքված բեռնատարի մեջ: Այդ մասին հայտնել է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով անանուն աղբյուրին:

Նշվում է, որ ևս 16 մարդու ողջ են գտել և տեղափոխել հիվանդանոցներ:

Ենթադրվում է, որ բոլոր մահացածները միգրանտներ են, ովքեր այդկերպ փորձել են անօրինականորեն հատել ԱՄՆ-ի սահմանը:

Գործակալությունը հիշեցնում է, որ բարձր ջերմաստիճանը լուրջ վտանգ է ներկայացնում, հատկապես փոխադրամիջոցի ներսում: Բեռնատարում տվյալ պահին օդի ջերմաստիճանը եղել է մոտ Ցելսիուսի 40 աստիճան։

Նմանատիպ նյութեր