211652_close_icon
views-count2426 դիտում article-date 22:44 27-06-2022

Պոգբան Թուրինում կբնակվի այն տանը, որը վարձակալել էր Ռոնալդուն

Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան՝ «Յուվենտուս» տեղափոխվելուց հետո բնակվելու է Կրիշտիանու Ռոնալդուի տանը:
 
29-ամյա ֆրանսիացին կտեղափոխվի Թուրինի արվարձանում գտնվող՝ 1000 քմ տարածքով առանձնատուն, որը պորտուգալացին վարձակալել էր մինչև 2021թ. օգոստոսը:
 
Վիլլայում կա մարզումային դահլիճ, սպա, լողավազան, թուրքական բաղնիք, սաունա, չորս ննջարան, առանձին լյուքս սենյակ, սպասավորների համար առանձին տարածք, մեծ ավտոկայանատեղի, մեծ ավտոտնակ, անվտանգության ծառայություն:
 
Մոտ օրերս Պոգբան պետք է ազատ գործակալի կարգավիճակով «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվի «Յուվենտուս»:

Նմանատիպ նյութեր