211652_close_icon
views-count9303 դիտում article-date 20:18 27-06-2022

Էջմիածնի փոխոստիկանապետ, մայոր Ժաննա Շահնազարյանը հանրապետության ռեկորդ սահմանեց

Հայաստանի ԶԼՄ – ներում շուրջ երեք տասնամյակ խոսք չի եղել աթլետիկայի մրցաձևերից մեկի ՝ մրճանետման մասին: Եվ ահա հաճելի մի լուր: Մեր երկրի ներկայացուցիչ, Էջմիածնի  փոխոստիկանապետ, մայոր   Ժաննա Շահնազարյանը հանրապետության ռեկորդ սահմանեց:

Նա մասնակցեց Վրաստանի բաց առաջնությանը, իր ունակությունները դրսևորեց  մրճանետորդուհիների պայքարում, գործիքը նետեց  54մ. 17սմ, սահմանեց ՀՀ նոր ռեկորդ / նախկինը եղել է 50մ. 48 սմ. / , լրացրեց սպորտի վարպետի նորման ու դարձավ փոխչեմպիոնուհի:

Ժաննայի անձնական մարզիչներն են  երևանցի Վիլիկ Գասպարյանը և արտաշատցի Վարդան Եղիազարյանը: Վերջինը նշեց,  որ  ընթացիկ մրցաշրջանի սկզբում  երկրի  նորընծա ռեկորդակրուհին մուրճը նետում էր ընդամենը 46 մետրի սահմաններում: Այնուհետև մարզումներում բարելավում էր արդյունքները և մինչ Թբիլիսի մեկնելը  արդեն գերազանցում էր վարպետի նորման:

Կարծում ենք, Ժաննայի նվաճումները նոր լիցք կհաղորդեն և մրցաձևը վերելք կունենա Հայաստանում: 

Նմանատիպ նյութեր