211652_close_icon
views-count1187 դիտում article-date 14:42 27-06-2022

Հրապարակավ հրաժարվում ենք ձեւական հարց ուղարկելուց. Հայտարարությունը ստորագրած խմբագիրների թիվն անցել է 50-ից

Հայկական լրտվամիջոցների խմբագիրների թիվը, որոնք հրաժարվել են հարց ուղարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին, անցել է 50-ից:

Հիշեցնենք, որ օրերս հայտնի է դարձել, որ առաջիկա օրերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիս է հրավիրում, ինչի նպատակով նախատեսվում է ԶԼՄ-ներին ընձեռել մեկական հարց ներկայացնելու հնարավորություն։ Մի շարք խմբագիրներ հրապարակավ հայտարարել են, որ հրաժարվում են հարց ուղարկել Նիկոլ Փաշինյանին։

Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է.

«Փորձը ցույց է տալիս, որ նման «առցանց շփումները» տեղի են ունենում նախապատրաստված սցենարով, այդ միջոցառումներին հնչում են հիմնականում իշխանամերձ լրատվամիջոցների, տելեգրամ-ալիքների, բլոգերների հարցերը, որոնք, ըստ ամենայնի, նախապես համաձայնեցվում են միջոցառման կազմակերպիչների հետ, իսկ այլ լրատվամիջոցների դեպքում հարցերը կա՛մ անտեսվում են, կա՛մ խմբագրվում, կա՛մ աղավաղվում:

Հաշվի առնելով այդ նախադեպերը՝ մենք՝ ներքոստորագրյալ լրատվամիջոցների խմբագիրներս, հրապարակավ հրաժարվում ենք ձեւական հարց ուղարկելուց: Կոչ ենք անում վարչապետի աշխատակազմին վերադառնալ ասուլիսի դասական ձեւին:

Հայտարարությանը միացել են՝

1. Բագրատ Եսայան– «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն

2. Արամ Աբրահամյան – «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր

3. Սաթիկ Սեյրանյան – «168 ժամ» թերթի եւ «168.am» կայքի գլխավոր խմբագիր, Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ

4. Աննա Իսրայելյան -«Aravot.am» կայքի գլխավոր խմբագիր

5. Արմինե Օհանյան – «Հրապարակ» օրաթերթի եւ «Hraparak.am» կայքի գլխավոր խմբագիր

6. Փիրուզա Մելիքսեթյան – «Իրատես դե ֆակտո» թերթի գլխավոր խմբագիր

7. Արմենիկա Կիվիրյան – NEWS.am կայքի գլխավոր խմբագիր

8. Վահե Սարգսյան – «Երկիր» թերթի գլխավոր խմբագիր

9. Սոնա Տռուզյան – «Pastinfo» լրատվական պորտալի ղեկավար

10. Շավարշ Գեւորգյան -«Հ2» հեռուստաընկերության «Լրաբեր» լրատվական ծրագրի ղեկավար

11. Սեւակ Հակոբյան – Yerevan.today լրատվական-վերլուծական կայքի գլխավոր խմբագիր

12. Քնար Մանուկյան- «ժողովուրդ» օրաթերթի եւ «Armlur.am» կայքի գլխավոր խմբագիր

13. Տաթեւ Այվազյան – «Armday.am» կայքի գլխավոր խմբագիր

14. Հրանտ Մելիք-Շահնազարյան – «Times.am» էլեկտրոնային ռեսուրսի գլխավոր խմբագիր

15. Անժելա Նալբանդյան – PARA TV-ի գլխավոր պրոդյուսեր

16. Հասմիկ Սարգսյան– 7or.am կայքի գլխավոր խմբագիր

17. Կարեն Անտինյան – Blognews.am կայքի գլխավոր խմբագիր

18. Փայլակ Ֆահրադյան –Irakanum.am կայքի գլխավոր խմբագիր

19. Աստղիկ Մաթեւոսյան – AntiFake.am կայքի գլխավոր խմբագիր

20. Բորիս Մուրազի – «Politik.am» կայքի գլխավոր խմբագիր

21. Ժաննա Ծառուկյան – LIVEnews.am կայքի գլխավոր խմբագիր

22. Ֆլորա Նախշքարյան – «Գոլոս Արմենիի» թերթի և կայքի գլխավոր խմբագի

23. Տիգրան Գալստյան – MediaHub.am կայքի գլխավոր խմբագիր

24. Անահիտ Ոսկանյան-Panorama.am լրատվական կայքի գլխավոր խմբագիր

25. Արտակ Ճաղարյան- «Փաստ» թերթի գլխավոր խմբագիր

26. Գագիկ Շամշյան-SHAMSHYAN.com-ի գլխավոր խմբագիր

27. Գևորգ Էմին-Տերյան – Oragir.news լրատվական կայքի գլխավոր խմբագիր

28․ Անի Կարապետյան – «Presstime.am» կայքի գլխավոր խմբագիր

29․ Երվանդ Բոզոյան- Zham.am կայքի գլխավոր խմբագիր

30․ Հովհաննես Գալաջյան- «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր

31․ Հակոբ Ավետիքյան- «Ազգ» թերթի գլխավոր խմբագիր

32․ Սևակ Հակոբյան-Լիբանանի «Զարթոնք» թերթի գլխավոր խմբագիր

33․ Արտաշես Շահբազյան- ՀՅԴ Բյուրոյի պաշտոնաթերթի և arfd.am կայքի գլխավոր խմբագիր

34. Զառա Նազարյան-Le Courrier d Erevan ինֆորմացիոն կայքի ղեկավար

35. Վարդուհի Իշխանյան- Ankakh.am-ի գլխավոր խմբագիր

36. Հարություն Հարությունյան-«5-րդ ալիք» հեռուստաընկերության տնօրեն

37. Գագիկ Ասատրյան-Alternativ.am կայքի գլխավոր խմբագիր

38. Վահագն Գարագաշեան-Կանադայի «Հորիզոն» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր 39. Շահան Գանդահարյան-Լիբանանի «Ազդակ» թերթի և կայքի գլխավոր խմբագիր

40. Վիգեն Ավագյան-«Վանա ձայն» (Լիբանան) -գլխավոր խմբագիր

41. Դերենիկ Մելիքեան-Թեհրանի «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր

42. Արամ Շահնազարյան-«Ալիք-online» (Իրան)- գլխավոր խմբագիր

43. Զարմիկ Պողիկյան-Սիրիայի «Գանձասար» թերթի գլխավոր խմբագիր

44. Ռուբեն Գևորգյան-Սիրիայի «Ռադիո Երազ»-ի գլխավոր խմբագիր

45. Զարեհ Աճեմյան-«Օրակարգ» (Արևմտյան Ամերիկա) – գլխավոր խմբագիր

46. Զավեն Թորիկյան- «Հայրենիք» (Արևելյան Ամերիկա) – գլխավոր խմբագիր

47. Զավեն Լիլոզյան- «Յուսաբեր» (Եգիպտոս) – գլխավոր խմբագիր

48. Արա Պուլուզյան- Արցախի «Ապառաժ» թերթի գլխավոր խմբագիր

49. Լևոն Պարոնեան-Արևմտեան ԱՄՆ «Օրակարգ» պարբերականի անգլերեն բաժնի խմբագիր

50. Քերոբ Էքիզյան- Հունաստանի «Ազատ Օր» թերթի խմբագիր

51. Էմանուիլ Մկրտչյան- «Արմինֆո» լրատվական գործակալության գլխավոր տնօրեն

Հայտարարությունը բաց է միանալու համար:

Նմանատիպ նյութեր