211652_close_icon
views-count993 դիտում article-date 11:05 27-06-2022

Պուշկինի թունելը ժամանակավորապես հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին՝ ժամը 10։30 դրությամբ, Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով։ Այժմ իրականացվում են էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգնման աշխատանքներ։

Վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել երթևեկության և անվտանգության կանոնները։

Նմանատիպ նյութեր