211652_close_icon
views-count15339 դիտում article-date 23:56 26-06-2022

Երևանի թռչնաշուկայում վաճառվում են փոքրասիական տրիտոններ, որոնց որսը և վաճառքն արգելված են օրենքով. Սամվել Պիպոյան

Նորից ՀՀ Կարմիր գրքում գրանցված փոքրասիական տրիտոնների անօրինական վաճառքի մասին։ Արդեն որերորդ տարին է, որ Երևանի թռչնաշուկայում գարնան երկրորդ կեսից մինչև ամռան կեսը վաճառվում են փոքրասիական տրիտոններ, որոնց որսը և վաճառքն արգելված են օրենքով։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Սամվել Պիպոյանը:

«Անցած տարի վաճառողների շրջանում տարվել է բացատրական աշխատանք, որ այդ պոչավոր երկկենցաղները գրանցված են Կարմիր գրքում, որ չի կարելի նրանց որսալ, առավել ևս վաճառել, որ դա կարող է վարչական տույժի հանգեցնել, միևնույն է՝ վաճառում են։

Եվ այսօր ականատես եմ լինում, որ մի փոքրիկ դույլի մեջ շուրջ 40-50 տրիտոն է վաճառվում, որոնք շատ նիհար էին ու եթե շտապ միջոցներ չձեռնարկվեն նրանց անհրաժեշտ խնամք տանելու, բոլորն էլ կարող են մահանալ կարճ ժամանակ հետո։
Հարց. պետական որ մարմինն է ի զորու արգելելու Կարմիր գրքում գրանցված կենդանիների անօրինական առքն ու վաճառքը?

Եթե բնապահպանության ու ընդերքի պետական տեսչությունը, ապա ինչ կոնկրետ քայլեր նա կարող է անել? Անցած տարիների իմ կարծիքն այն է, որ տվյալ վերհսկող մարմինն այս գործում կարծես վախվորած է։ Գուցե օրենսդրական հիմքերի խնդիր կա?

Բոլոր դեպքերում շատ կխնդրեի զբաղվել այս հարցով և յուրաքանչյուր տարի հազարավոր տրիտոններ իրենց մահկանացուն չեն կնքի մարդկանց ագահ վերաբերմունքի պատճառով»։

Նմանատիպ նյութեր