211652_close_icon
views-count1830 դիտում article-date 20:54 25-06-2022

«Բավարիան» Լևանդովսկիի հարցում փոխել է դիրքորոշումը

«Բավարիան» փոխել է դիրքորոշումը Ռոբերտ Լևանդովսկիի տրանսֆերի հարցում:
 
Գերմանական Sky Sports-ի տեղեկություններով, այժմ մյունխենցիները պատրաստ են վաճառել լեհ ֆուտբոլիստին:
 
33-ամյա ռմբարկուի համար «Բավարիան» ցանկանում է ստանալ մոտ 60 մլն եվրո:
 
Լևանդովսկիին ձեռք բերելու հիմնական հավակնորդը «Բարսելոնան» է: Նրա վերջին առաջարկը կազմել է երաշխավորված 35 մլն եվրո և ևս 5 մլն եվրո՝ տարբեր պարգևավճարների տեսքով:

Նմանատիպ նյութեր