211652_close_icon
views-count2450 դիտում article-date 10:55 25-06-2022

Ակտիվանում է Հյուսիս-Հարավ համագործակցությունը․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Չնայած այն բանին, որ Եվրասիա աշխարհամասի երկրների ուշադրությունը հիմնականում բեւեռված է Ուկրաինայի ուղղությամբ, եւ ընթացող բոլոր գործընթացների համատեքստում այդ հակամարտությունն է, զուգահեռաբար ակտիվանում են գործընթացները նաեւ Հարավային Կովկասի շուրջ: Այստեղ տեղաշարժերի կենտրոնում օրինաչափորեն արցախյան հիմնահարցն է: 44-օրյա պատերազմից հետո նոր իրավիճակ է ստեղծվել տարածաշրջանում՝ մի կողմից ավելի խորացնելով արցախյան հիմնախնդիրը, մյուս կողմից՝ տարածաշրջանային համագործակցության եւ հաղորդակցության ուղիների բացման գործընթացներ մեկնարկելով:

Հինգշաբթի օրն Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարեց, թե իրանական կողմն ակնկալում է, որ շուտով Թեհրանում կկազմակերպվի Իրան-Ռուսաստան-Թուրքիա գագաթնաժողովը։ Ըստ էության՝ տվյալ գործընթացի շրջանակներում է այս շաբաթ կազմակերպվել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի տարածաշրջանային այցն Իրան եւ Ադրբեջան: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ նախօրեին հաստատեց ՌԴ նախագահի հնարավոր այցն Իրան:

Դեպի արեւելք՝ ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջոցների առկայության պայմաններում Ռուսաստանն ակտիվացնում է հարավ-արեւմտյան ուղղությամբ տնտեսական ու քաղաքական համագործակցությունը՝ այնտեղ ունենալով հնարավոր գործընկերներ՝ պատժամիջոցներին չմիացած Թուրքիային, Իրանին եւ անդրկովկասյան երեք հանրապետություններին»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր