211652_close_icon
views-count673 դիտում article-date 19:34 24-06-2022

Այգիների բուսասանիտարական իրավիճակը ՍԱՏՄ ուշադրության կենտրոնում է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ու ՍԱՏՄ բուսասանիտարիայի վարչության պետ Արթուր Նիկոյանն այցելել են Արմավիրի մարզ՝ տեղում ծանոթանալու այգիների բուսասանիտարական իրավիճակին և հողօգտագործողների կողմից իրականացվող աշխատանքներին:

Տեսչական մարմնի ղեկավարը ծանոթացել է մարզի տարբեր համայնքներում դեղձի, խաղողի, ծիրանի մշակությամբ զբաղվող ֆերմերային տնտեսություններում բույսերի հիվանդությունների դեմ պայքարի մեխանիզմներին:

Գեորգի Ավետիսյանը լսել է նաև մարզի ֆերմերների և գյուղացիների առաջարկություններն ու
մտահոգությունները և պատրաստակամություն հայտնել ՍԱՏՄ գործառույթների շրջանակում մասնագիտական աջակցություն ցուցաբերել:

Ավետիսյանը հորդորել է հողօգտոագործողներին մշտական կապի մեջ գտնվել ՍԱՏՄ Արմավիրի մարզային կենտրոնի տեսուչների հետ և պատշաճ իրակացնել ինչպես բույսերի պաշտպանության, այնպես էլ ագրոտեխնիկական բոլոր միջոցառումները:

ՀՀ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և
հանրության հետ տարվող աշխատանքների բաժին

Նմանատիպ նյութեր