211652_close_icon
views-count902 դիտում article-date 18:06 24-06-2022

Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածում՝ հայտարարելով, թե հայկական կողմը կրակ է բացել սահմանի ուղղությամբ․ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածում, հայտարարելով, թե հունիսի 24-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։

Նմանատիպ նյութեր