211652_close_icon
views-count555 դիտում article-date 12:58 24-06-2022

Մինսկում եռակողմ հանդիպում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազնետրի միջև. Tert.am

ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը ժամանել է Մինսկ, որտեղ կմասնակցի ԱՊՀ անդամ պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 32-րդ նիստին, ինչպես նաև դատախազության հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառումներին։

Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել են ՌԴ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունic, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Այցի ընթացքում Իգոր Կրասնովը կունենա մի շարք երկկողմ հանդիպումներ, կկայանա նաև եռակողմ հանդիպում Ադրբեջանի և Հայաստանի գլխավոր դատախազներ Քամրան Ալիևի և Արթուր Դավթյանի հետ, որի ընթացքում կքննարկվեն նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։

Նմանատիպ նյութեր