211652_close_icon
views-count376 դիտում article-date 15:08 24-06-2022

Ռուսաստանն Արեւմուտքին ազնիվ փոխգործակցություն Է առաջարկում. Լավրով

Ռուսաստանն Արեւմուտքին ազնիվ փոխգործակցություն Է առաջարկում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, բայց Արեւմուտքը դա չի ցանկանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 23-ին հայտարարել Է ՌԴ ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Լավրովը: «Այն ամենը, ինչ մեզնից կախված Էր, մենք արել ենք:

Առաջարկել ենք եւ շարունակում ենք առաջարկել ազնիվ փոխգործակցություն այն ուղղություններով, որոնք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնում»,-ասել Է Լավրովը՝ հանդես գալով Բելառուսի ազգային պետական հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում: «Նրանք դա չեն ցանկանում»,-հավելել Է նախարարը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Նմանատիպ նյութեր