211652_close_icon
views-count991 դիտում article-date 09:48 24-06-2022

Խոսում են նույն լեզվով, բայց առայժմ տարբեր հարթակներում․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Արցախի հիմնախնդրի կարգավորման գործընթացն այս շաբաթ կրկին Ռուսաստան-Արեւմուտք դիվանագիտական բախումների առանցքում էր: Եթե շատ հարցերում ՌԴ-Արեւմուտք հակադրությունների հիմքում տրամագծորն հակառակ եւ իրար բացառող կարծիքներ են, ապա Արցախի հարցում այդպես չէ. եւ Ռուսաստանը, եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան խոսում են նույն բանի մասին, որ Արցախի խնդիրը պետք է երկարաժամկետ լուծում ստանա, եւ հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորվեն:

Պատժամիջոցների շրջանակներում ամերիկացի եւ ֆրանսիացի համանախագահները դադարել են շփվել ռուս համանախագահի հետ, բայց շարունակում են իրենց առաքելությունը: Այդ իրավիճակում Ռուսաստանի միակ պատասխանն այն է, որ եթե երեքով համատեղ չեն գործում, հետեւաբար, Մինսկի խմբի ձեւաչափին հարված է հասցվել, եւ ինքը խնդրի կարգավորումն առաջ կտանի իր համահեղինակությամբ հրադադարը հաստատելու մասին եռակողմ հայտարարության հիման վրա:

Եթե նախկինում ԱՄՆ-ն շեշտում էր միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի շրջանակներում առաքելություն իրականացնելու մասին՝ առանց հիշատակելու ՌԴ-ին, ապա օրերս ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը ուղիղ հայտարարեց, որ այդ ձեւաչափում պատրաստ են համագործակցել ՌԴ-ի հետ: «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նա հայտարարեց. «ԱՄՆ-ն շարունակում է ասել, որ մենք աջակցում ենք Մինսկի խմբի համանախագահության գործընթացին: Մենք շարունակում ենք հավատալ, որ դա շատ կարեւոր ձեւաչափ է՝ հատկապես Լեռնային Ղարաբաղի հարցում, եւ կարեւոր է, որ տարբեր ձեւաչափեր պահպանենք՝ փորձելով առաջ տանել խաղաղությունը: Եվ մենք կշարունակենք դա անել առաջիկայում: Ռուսաստանը Մինսկի խմբի համանախագահ է: Այնպես որ, այո՛: Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը կշարունակեն այդ ձեւաչափը»»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր