898 դիտում
09:13 24-06-2022
ԱՄՆ վարչակազմը քայլեր է ձեռնարկում վառելիքի գների իջեցման ուղղությամբ․ «Ամերիկայի ձայն»
Ուկրաինական հակամարտությունն ընթանում է արդեն չորրորդ ամիս՝ խափանումներ առաջացնելով ողջ աշխարհում՝ նավթի ոլորտից մինչև պարենային անվտանգության խնդիրներ: Չորեքշաբթի Բայդենն ասել է, որ քայլեր է ձեռնարկում հետևանքները փոխհատուցելու ուղղությամբ: Այս հարցերը կլինեն հաջորդ շաբաթ Եվրոպայում կայանալիք G-7-ի և ՆԱՏՕ-ի առաջնորդների գագաթնաժողովների և առաջիկա մերձավորարևելյան այցի կիզակետում։ Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
Նախագահ Ջո Բայդենն ասում է, որ հասկանում է, որ ոչ ոք չի սիրում ավելի շատ ծախսել առաջին անհրաժեշտության ապրանքների համար, ինչպիսիք են վառելիքը և սնունդը, սակայն ցավալի թանկացումներն անխուսափելի էին՝ հաշվի առնելով աշխարհի մյուս կողմում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դաժան հարձակումն Ուկրաինայի վրա:
«Մենք ԱՄՆ-ում հրաժարվեցինք ռուսական նավթից, և Եվրոպայում մեր գործընկերներն արեցին նույնը՝գիտակցելով, որ վառելիքի գները կբարձրանան: Մենք կարող էինք աչք փակել Պուտինի մարդասպան գործողությունների վրա, և վառելիքի գներն այնպես չէին բարձրանա, սակայն ես կարծում եմ, որ դա սխալ կլիներ»,- ասում է Բայդենը:
Վառելիքի գներն աշխարհում բարձրացել են հակամարտության պայմաններում մասամբ ռուսական նավթի և ապրանքների նկատմամբ կոշտ պատժամիջոցների և համաշխարհային համաճարակի պատճառով, որը խաթարել է մատակարարման շղթաներն ու արտադրողականությունը: Բայդենը հուլիսին կհանդիպի Սաուդյան Արաբիայի ղեկավարության հետ՝ փորձելով համոզել համաշխարհային նավթային կարտելն ավելացնել մատակարարումը նավթի շուկա։ Իսկ երկրի ներսում նա կոչ է անում Կոնգրեսին և նահանգներին դադարեցնել գանձել վառելիքի հարկերը:
Նրա հանրապետական ընդդիմախոսներն ասում են, որ դեմ են դրան:
«Այն, ինչով հանդես է գալիս վարչակազմը, իհարկե, ևս մեկ հնարք է, մի բան, որը նրանք գիտեն, որ չի հաստատվի այստեղ Կոնգրեսում»,- ասում է հանրապետական սենատոր Ջոն Թյունը:
Պուտինը նույնպես, հավանաբար, չի պատրաստվում նահանջել: «Մենք հպարտ ենք, որ հատուկ ռազմական գործողության ընթացքում մեր մարտիկները գործում ենխիզախությամբ, պրոֆեսիոնալիզմով, ինչպես իսկական հերոսներ: Տարբեր ազգերի ռուսզինվորականները ուս-ուսի կռվում են»,- ասում է Պուտինը:
Վերլուծաբանների կարծիքով՝ Բայդենի կենտրոնացումը պատերազմի տնտեսական հետևանքների վրա չափազանց կարևոր է հանրային աջակցության պահպանման համար: Ըստ Քեթլին Մաքինիսի՝ դա մեծ մարտահրավեր է ՆԱՏՕ-ի ու ԱՄՆ-ի համար:
«Ամբողջությամբ հասկանալի է Բայդենի կենտրոնացումը Պուտինի պատճառով գների բարձրացման վրա: Դա պայմանավորված է նրանով, որ պատերազմի ընթացքում մենք տեսնում ենք, որ այն յուրովի է անդրադառնում ՆԱՏՕ-ի տարբեր տնտեսությունների վրա»,- ասում է Մաքինիսը:
Սպիտակ տունն ասում է, որ թանկացումները պատերազմի միակ հետևանքը չեն. Ռուսաստանը նաև արգելափակում է ուկրաինական հացահատիկի արտահանումը՝ ցնցումներ առաջացնելով ողջ աշխարհում՝ ներառյալ աֆրիկյան մայրցամաքում: Հավանաբար, այս հարցը կլինի Մեծ Յոթնյակի գագաթնաժողովի քննարկման կենտրոնում հաջորդ շաբաթ Գերմանիայում:
«Նախագահ Պուտինը, ամենայն լրջությամբ, որպես զենք է օգտագործում պարենը: Պարզապես, իրերը կոչենք իրենց անունով: Նա շրջափակում է իրականացնում այնտեղ՝ Սև ծովում, որպեսզի հնարավոր չլինի ոչինչ արտահանել ծովով, և դա, իհարկե, այն ուղին է, որով Ուկրաինան սովորոբար իր հացահատիկը հասցրել է շուկաներ: Այսպիսով, ԱՄՆ նախագահը աշխատանք է տանում ամբողջ աշխարհի առաջնորդների հետ՝ ցամաքային այլ ուղիներ բացահայտելու նպատակով, որոնք մենք կարող ենք օգտագործել»,- ասում է Ազգային անվտանգության խորհուրդի ներկայացուցիչ Ջոն Քիրբին:
Ուկրաինայի նախագահն էլ ասում է, որ այս աջակցությունն դրական է անդրադառնում Ուկրաինայի վրա, որը շարունակում է պայքարել ռուսական ուժերի դեմ:
«Հազարավոր մարդկանց կյանքն ուղղակիորեն կախված է մեր գործընկերների արագ գործելու կարողությունից՝ այն արագությունից, թե ինչպես են նրանք իրականացնում Ուկրաինային օգնելու իրենց որոշումները»,- ասում է Զելենսկին:
Պատերազմն ընթանում է արդեն մոտ հինգ ամիս, իսկ ամենաբարձր գինը շարունակում է վճարել հասարակ ազգաբնակչությունը:

Նմանատիպ նյութեր
1066 դիտում
14:13 27-03-2014
Կառավարությունը քայլեր է ձեռնարկում սիրիահայերին օժանդակելու ուղղությամբ
4170 դիտում
17:35 25-11-2016
Կապի նախարարությունը քայլեր է ձեռնարկում 97 համայնքների տրանսպորտային խնդիրը լուծելու ուղղությամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
880 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1246 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1402 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»