211652_close_icon
views-count1059 դիտում article-date 23:30 23-06-2022

ՖԻՖԱ-ն սկսում է հավատարմագրումն Աշխարհի 2022 թ. առաջնության հանդիպումները լուսաբանելու համար

ՖԻՖԱ-ն սկսում է Մեդիա ներկայացուցիչների հավատարմագրումը Աշխարհի 2022 թ. առաջնության հանդիպումները լուսաբանելու համար:

ՖԻՖԱ-ն անդամ բոլոր ասոցիացիաներին տրամադրել է ֆիքսված թվով քվոտաներ։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային տրամադրվել է 3 լրագրողի և 1 լուսանկարչի քվոտա։

Մեդիայի այն ներկայացուցիչները, ովքեր ցանկանում են հավատարմագրվել Աշխարհի առաջնությունը լուսաբանելու համար պետք է մինչև հունիսի 27-ը [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկեն հավատարմագրման դիմումը՝ ստորագրված լրատվամիջոցի ղեկավարի կողմից՝ նշելով զբաղվածության ոլորտը (լրագրող, ֆոտոթղթակից), կցելով անձը հաստատող փաստաթղթի և լրագրողական հավատարմագրի սկանավորված տարբերակները, 3x4 չափի լուսանկար:

Այնուհետև ՖԻՖԱ-ի անդամ ասոցիացիաները (այդ թվում՝ ՀՖՖ-ն) իրենց երկրների մեդիա ներկայացուցիչներին հավատարմագրելու համար կօգտագործեն քվոտաների կառավարման համակարգը (QMS)։ 

Հավատարմագրման վերջնաժամկետն է հունիսի 27-ը։

Նմանատիպ նյութեր