211652_close_icon
views-count1396 դիտում article-date 21:05 23-06-2022

Վարսենիկ Մանուչարյանը աշխարհի առաջնությունում սահմանեց անձնական ռեկորդ

Բուդապեշտում ընթացող  ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունում  այսօր երկրորդ  մեկնարկն  ունեցավ մեր երկրի պատվիրակ Արթուր Բարսեղյանը: Նա 50մ. ազատ լողաոճում,    23,  46 արդյունքով,  90 մասնակիցների պայքարում գրավեց 55 –րդ տեղը:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վարսենիկ Մանուչարյանը բատերֆլայ մրցաձևում,  դարձյալ 50մ. լողուղյակում, 93 մարզիկների մրցավեճում  28, 8 վայրկյան  ցուցանիշով զբաղեցրեց 43 –րդ  հորիզոնականը: Այդ արդյունքով  մեր լողորդուհին սահմանեց անձնական ռեկորդ:

Վաղը Վարսենիկը  իր ուժերը կչափի  50մ. ազատ լողաոճում:

Նմանատիպ նյութեր