211652_close_icon
views-count675 դիտում article-date 14:40 23-06-2022

Ընտրական գործընթացը պետք է տեղի ունենա միայն մեկ փաստաթղթով՝ նույնականացման քարտով. Փաշինյան

Մենք թվային բարեփոխումների կարեւոր փուլում ենք եւ չպետք է մոռանանք քաղաքական կարեւոր խնդրի մասին, որ ընտրական գործընթացը պետք է տեղի ունենա մեկ միասնական փաստաթղթով եւ դա պետք է լինի նույնականացման քարտը: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սա շատ կարեւոր է: Ես ուզում եմ, որ մենք կենտրոնանանք այս խնդրի վրա: Մենք հիմա մի քանի ընտրական փաստաթուղթ ունենք՝ նույնականացման քարտ, անձնագիր, կենսաչափական անձնագիր, մեզ ան հրաժեշտ է ունենալ նույնականացման քարտ, եւ պետք է ընտրական տեղամասում այդ քարտը կարդացող սարքեր էլ ունենանք: Ընտրությունները պետք է անցկացվեն մաքսիմալ էլեկտրոնային ձեւով: Այսինքն մարդը գալիս է, նույնականանում է, էլեկտրոնային համակարգը հաշվառում է իր քվեարկած լինելը, որը բացառում է այլ տեղամասում այդ մարդու քվեարկած լինելը: Սա կլուծի նաեւ ընտրացուցակների խնդիրը: ID քարտ կունենան միայն այն մարդիկ, որոնք ստացել են»,-ասաց նա:

Նմանատիպ նյութեր