211652_close_icon
views-count230385 դիտում article-date 12:23 23-06-2022

Առեղծվածային դեպք՝ Փարաքարում. Նիվայում պայթյուն է հնչել և բռնկվել, ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի, վիրավոր տղամարդը հիվանդանոցում մահացել է, դեպքի վայր է ժամանել ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 23-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փարաքար գյուղում ավտոմեքենա է այրվում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ ջոկատի հրամանատար Հակոբ Պողոսյանի գլխավորությամբ։

Հրշեջ-փրկարարները մարել են Փարաքար գյուղի Գետափնյա փողոցի տներից մեկի դիմաց կայանված ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը։ Մեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի։

Օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանը, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արթուր Բդոյանը և բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Ֆիշյանը։ 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանը ու նույն վարչության պետի առաջին տեղակալ Արմեն Պետրոսյանը։ 

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ դեպքի վայր են ժամանել Արմավիրի մարզի դատախազ Սարգիս Մնացականյանը և Էջմիածնի դատախազ Կարեն Խաչատրյանը։ 

Դեպքի վայրից 1 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ, սակայն, բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։

Ըստ նախնական տեղեկությունների, նա լուրջ վնասվածքներ է ստացել։

Այս պահին ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետի կարգադրությամբ տարածքը սահմանազատվել է և սպասում են, որպեսզի ժամանեն Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի խումբը։ 

Ըստ նախնական տեղեկությունների, տեղի է ունեցել պայթյուն՝ կրակի բռնկումով։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ 

Այս պահին դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները և ոստիկանության Վաղարշապատի բաժնի փորձաքրեագետը։

Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության պետ Սամվել Տոնոյանն ու քննչական բաժնի պետ Դավիթ Բարոյանը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Փարաքար համայնքի Գետափնյա փողոցի բնակիչ՝ 36-ամյա Վարազդատ Բարոյանն էր, ով ավելի շատ հայտնի է «Փարաքարցի Վարո» մականվամբ։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 435+
435+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր