1489 դիտում
13:49 23-06-2022
ՀՅԴ-ական Արամայիս Մխիթարյանի և Ալեքսան Ալեքսանյանի խափանման միջոցները փոխվել են. նրանք ազատ են արձակվել
Արմավիրի առաջին ատյանի դատարանի որոշմամբ Արամայիս Մխիթարյանի և Ալեքսան Ալեքսանյանի խափանման միջոցները փոխվել են։ Նրանք ազատ են արձակվել գրավի դիմաց։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանը։
«Արցախյան երեք պատերազմների մասնակից, դաշնակցական իմ ընկերների նկատմամբ քրեական, իսկ իրականում քաղաքական հետապնդում էր սկսվել պրոիշխանական Մեդիա Նյուզ/Media News կայքում հրապարակված անհայտ ծագման հեռախոսազրույցի արդյունքում»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ մայիսի 8-ին խուզարկվել էր ՀՅԴ Արմավիրի գրասենյակը, որի ժամանակ բերման էին ենթարկվել կուսակցության Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Մխիթարյանը և անդամ Ալեքսանյանը։
Դատարանը որոշում էր կայացրել 2 ամսով կալանավորել նրանց։
Նմանատիպ նյութեր
1051 դիտում
18:18 13-03-2024
Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի խափանման միջոցը փոխվել է
8832 դիտում
23:04 29-04-2017
Դավթաշենում ծառեր հատելու մեջ մեղադրվող Ալեքսան Սամսոնյանն ազատ է արձակվել
Այս բաժնից
304 դիտում
18:52 31-01-2025
Հայաստան-Ֆրանսիա համագործակցության նոր ծրագրեր՝ բարձրագույն կրթության ոլորտում
682 դիտում
18:40 31-01-2025
Հովիկ Աղազարյանը ներկայացնում է նորաստեղծ կուսակցության կանոնադրությունը
580 դիտում
18:28 31-01-2025
Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է Հայաստանում սոցիալական զարգացման ծրագրերի ֆինանսավորման որոշման մասին