slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Գնել Սանոսյանը ծանոթացել է Նոր Գեղի-Արգել-Արզական-Հրազդան 10 կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին
211652_close_icon

Գնել Սանոսյանը ծանոթացել է Նոր Գեղի-Արգել-Արզական-Հրազդան 10 կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

views-count1376 դիտում article-date 13:10 23-06-2022
Կոտայքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը մարզպետ Ահարոն Սահակյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի, ճանապարհաշինարարների և համայնքապետերի ուղեկցությամբ ծանոթացել է Նոր Գեղի-Արգել-Արզական-Հրազդան հանրապետական նշանակության 10 կմ ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին։

Այս աշխատանքների պայմանագրային արժեքը մոտ 1մլրդ 290մլն դրամ է։ Ամբողջությամբ ֆինանսավորվում է  ՀՀ պետական բյուջեից։ Ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքների ավարտը նախատեսված է այս տարեվերջին։

Նախարարը ծանոթացել է նաև Նոր Գեղի-Արգել-Արզական-Հրազդան հանրապետական նշանակության ավտոճանապարհի մեկ այլ հատվածի հիմնանորոգման աշխատանքներին։ 10.8 կմ երկարությամբ այս հատվածն էլ Բջնիից հասնում է մինչև Հրազդան։ Երկու հատվածում էլ շինաշխատանքներն իրականացնում է «Ճանապարհ» ՍՊԸ-ն։

Այս հատվածի պայմանագրային արժեքը մոտ 717 մլն դրամ է և կրկին ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեից։ Ավարտը նախատեսված է ընթացիկ տարում։

Նմանատիպ նյութեր