211652_close_icon
views-count6905 դիտում article-date 11:39 23-06-2022

ԱԻՆ փրկարարները Երևանում, Աբովյանում և մի շարք գյուղերում բռնել են շահմար, գյուրզա, սահնօձ, շախմատաձև օձ և տեղափոխել անվտանգ տարածք

Հունիսի 21-23-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 11 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում, Արգել, Զովունի, Ձորաղբյուր և Սյունիքի մարզի Արծվանիկ գյուղերում:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 2 գյուրզա, 1 իժ, 4 շահմար, 4 սահնօձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Նմանատիպ նյութեր