211652_close_icon
views-count1994 դիտում article-date 23:28 22-06-2022

Պատրաստ եմ ընդդիմության հետ քաղաքակիրթ ձևով խոսել, սակայն իրենց ցանկությունը չկա. ՀՀ նախագահ

Tert.am-ը գրում է. Բաց եմ ցանկացած խոսակցության համար, եթե կարիք ունենք իրար լսելու։ Բայց մի պայման ունեմ, եթե դա լինում է քաղաքակիրթ ձևով, նորմալ բառապաշարով, հայերեն, հռետորաբանությունը պետք է լինի համապատասխան։ Չեմ փորձելու ոչ մեկին դաստիարակել, արդեն այդ տարիքին չենք։

Այս մասին «Առաջին ալիքի» եթերում`Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում հայտարարեց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ պատասխանելով ընդդիմության ներկայացուցիչների հետ հանդիպելու մասին հարցին։

«Քաղաքականության մեջ գրված ու չգրված կանոններ կան` բարոյական դաշտում գտնվող։ Հիմա էլ պատրաստ եմ խոսակցության, սակայն առաջին օրվանից խորհրդարանական ընդդիմությունը երկխոսությունից հրաժարվել էր, մինչև հիմա էլ այդ իրավիճակն է։ Պատրաստ եմ հրավիրել, լսել իրենց տեսակետները, իրենց ցանկությունը չկա։ Բառապաշարը, որը կա, կիրառվում է փողոցում մեկուկես ամիս, իմ համար անընդունելի է»։

Նմանատիպ նյութեր