211652_close_icon
views-count999 դիտում article-date 09:13 22-06-2022

«Ամուր մեջքը» իսկական հրաշքներ կգործի․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Օրերս «Հայանտառ» ՊՈԱԿ–ի «Սիսիանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն է նշանակվել Տիգրան Համբարձումյանը, ով ՔՊ-ական սիսիանցի պատգամավոր Կարեն Համբարձումյանի հարազատ եղբայրն է:

Սիսիանում տարածված լուրերի համաձայն, նա դեռ ոչ վաղ անցյալում աշխատել է Ռազմական ոստիկանությունում, ասում են ժամանակին տարբեր քրգործերից է կարողացել «պլստալ»: Դե, քանի որ հիմա պատգամավոր եղբայր ունի, կարելի է միանգամից տնօրեն դառնալ:

Տեսնես Նիկոլը գոնե մեկ-մեկ հիշո՞ւմ է, թե ինչեր էր խոստանում՝ աթոռ ստանալու համար»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր