211652_close_icon
views-count606 դիտում article-date 23:10 21-06-2022

«Չի կարող Գյումրի քաղաքում լինել մեկը՝ մականունավոր, թե ոչ, որն ապօրինություններ կիրականացնի»․ Նազելի Բաղդասարյանի ակնարկը՝ Վարդան Ղուկասյանին. aravot.am

aravot.am-ը գրում է. Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր Գյումրու քաղաքապետարանում անցկացրած խորհրդակցության ժամանակ անդրադարձ կատարեց նաև Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կողմից կենտրոնական զբոսայգին «զավթելուն» ու նաև նույն անձի կողմից Գյումրու կենտրոնական Սայաթ-Նովա փողոցի հատվածի զբոսայգում շինարարություն ծավալելուն։

Շիրակի մարզպետն անուն չհնչեցրեց, սակայն ասաց, որ բոլորն էլ գիտեն ում ձեռքով է այս ամենը կատարվում։ Նա նախազգուշացրեց, որ արտոնյալներ չպիտի լինեն Գյումրի քաղաքում։

Մարզպետը տեղեկացրեց, որ «Թումո» ընկերությունը մեծ ծրագիր է նախատեսել իրականացնել այգում, Եվրամիությունը ևս հետաքրքրություն ունի։

Մանրամասներն՝ այստեղ
 

Նմանատիպ նյութեր