211652_close_icon
views-count1382 դիտում article-date 22:52 21-06-2022

Քաղաքական դաշինք ստեղծելու լուրերը իրականությանը բացարձակ չեն համապատասխանում․ Արման Թաթոյան

News.am-ը գրում է. Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը հերքում է մամուլի հրապարակումներն ու խոսակցությունները, թե ինքը պատրաստվում է քաղաքական դաշինք ստեղծել «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի հետ։

«Քաղաքական դաշինք ստեղծելու խոսակցություններն ու ԶԼՄ հրապարակումներն իրականությանը բացարձակ չեն համապատասխանում:

Ես իմ դիրքորոշումը հանրային գործունեությանս հետ կապված արդեն հայտնել եմ և դա անփոփոխ է»,– ասաց նա:

Հիշեցնենք, որ մամուլում գրվում էր նաև, որ Արման Թաթոյանի հետ դաշինք է պատրաստվում կազմել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը, որը նույնպես հերքել է այդ տեղեկությունները։

«Նման բան չկա, Արման Թաթոյանը չի հայտարարել իր քաղաքական նկրտումների մասին, զբաղվում է հասարակական գործունեությամբ, նման որևէ պլանավորում չկա, ջերմ հարաբերություններ ունենք, ընկերներ ենք, բայց որևէ պայմանավորվածություն չունենք, ես ճանապարհը շարունակում եմ իմ ուղղությամբ, ինչպես ծրագրել եմ»,– «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է նա:

Նմանատիպ նյութեր