211652_close_icon
views-count94713 դիտում article-date 22:40 21-06-2022

«Էս համարը Երևանում եմ գտել, գցել եմ ինտերնետ, որ տերը զանգի, գա՝ տամ». տարեց վարորդը արդարանում էր ճանապարհային ոստիկանության ավագ տեսուչի մոտ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 21-ին, ճանապարհային ոստիկանության 2-րդ սայական գումարտակի Արագածոտնի մարզը սպասարկող սպայական դասակի ավագ տեսուչ Կարեն Կարապետյանը Երևան-Վանաձոր ավտոճանապարհին ծառայություն կատարելու ժամանակ նկատել է, որ ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենայի մեջ՝  հետևում,  համարանիշ է  դրված, իսկ ավտոմեքենայի վրա տեղադրված է այլ համարանիշ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավագ տեսուչ Կ. Կարապետյաը վարորդից փորձել է պարզել, թե ինչ գործ ունի այլ համարանիշ իր ավտոմեքենայի մեջ, վարորդն էլ անկեղծ պատասխանել է. «Երեկ եմ գտել Երևանում, գցել եմ ինտերնետ, որ տերը իմանա, զանգի, գա՝ տամ»:

Տեսուչը վարորդից վերցրել է համարանիշը և հայտնել, որ իրենք ավելի օպերատիվ կգտնեն համարի տիրոջը և այն կփոխանցեն նրան, իսկ եթե մինչ այդ տերը համացանցում կկարդա համարանիշը գտնելու մասին լուրը և կզանգահարի իրեն, նա կարող է տեղակացնել որ համարանիշը գտնվում է ժողովրդին հայտնի Աշտարակի ՄՌՈւ-ում:

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր