211652_close_icon
views-count1660 դիտում article-date 22:10 21-06-2022

Մայիսին հերթական ռեկորդն է գրանցվել. Վահան Քերոբյանը թվեր է ներկայացրել

Այս տարվա մայիսին աշխատանքի շուկան շարունակել է աճել և գրանցել հերթական ռեկորդը։ Ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նրա խոսքով` մայիսին գրանցված աշխատատեղերի թիվը կազմել է 673,224, ցուցանիշը 2022 թվականի ապրիլի համեմատ աճել է 8,488–ով կամ 1.28%-ով։

«Աշխատավարձային ֆոնդը կազմել է 160.055 մլրդ դրամ»,– նշել է Քերոբյանը։

Ըստ նրա` նախորդ տարվա մայիսի համեմատ աշխատանքի շուկայի ցուցանիշն ավելացել է 38,273-ով կամ 6.03%֊ով։

Նմանատիպ նյութեր