211652_close_icon
views-count1603 դիտում article-date 18:26 21-06-2022

​Կրկին Լոռվա ձորերում կամ Յուրի Երզնկյանի մկրտությունը՝ Հաղբատավանքում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ 

Սերգո Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 
Կրկին Լոռվա ձորերում կամ Յուրի Երզնկյանի մկրտությունը Հաղբատավանքում. 
Ամեն անգամ Լոռվա ձորերում լինելը հոգեկան մեծ հրճվանք է, հայրենի եզերքի նկատմամբ կարոտի դրսևորում։ Իսկ Հաղբատավանք հասնելը վերադարձ է դեպի պատմություն,անցյալի իմաստության խաչմերուկներ, մանավանդ Հաղբավանքը և նույնանուն գյուղը հարուստ են եղել գերդաստաններով։

Օրինակ, Երզնկյանները` իրենց արժանավոր շառավիղներով ու զավակներով,որոնցից էր կինոռիժիսոր, Հայաստանի ժողովրդական արտիստ Յուրի Երզնկյանը։ Նա իր հողը,ջուրը, հայրենի եզերքը սիրող մարդ֊անհատականություն էր։ 

Վերջերս 100 տարեկան դարձավ, և այդ հոբելյանը պետք է նշվի նաև իր գերդաստանի ծննդավայրում`ՀԱՂԲԱՏՈՒՄ, օրեր հետո։ Իսկ100 տարի հետո ծնվել է Յուրի Երզնկյանի թոռը`կրտսեր Յուրի Երզնկյանը, որը երկու օր առաջ մկրտվեց Հաղբատավանքի Սուրբ Նշան եկեղեցում` հոգևոր հովիվ տեր Միքայել քահանա Շաղոյանի ձեռամբ ու աղոթքներով, կնքահայր  և կնքամայր Արմեն և Նանո Ամիրյանների, մայր և հայր Ռուբեն և Նելլի Երզնկյանների, հորաքույր Անետայի, բազմաթիվ բարեկամների ու մերձավորների, ընկերների ներկայությամբ ու հոգատարությամբ։

Այսպիսով, սկիզբ դրվեց Նոր քրիտոնյա֊հայ կրտսեր ՅՈՒՐԻ ԵՐԶՆԿՅԱՆԻ կենսագրությանը և անցնելիք ճանապարհին, որը սկսվում է Հաղբատավանքից, ինչպես դա եղել է ուղիղ 100 տարի առաջ իր ՅՈՒՐԻ ԵՐԶՆԿՅԱՆ պապի դեպքում։

Պատմությունը կրկնվում է։ Փառք տանք դրան։





и ещё 38

Նմանատիպ նյութեր