211652_close_icon
views-count1359 դիտում article-date 22:23 21-06-2022

Ուկրաինական «Շախտյորը» հանգրվանելու է Լեհաստանում

Ուկրաինայի չեմպիոն, Դոնեցկի «Շախտյորը», մեծ հավանականությամբ, կհանգրվանի Լեհաստանում: Նման քայլի թիմը կգնա, որպեսզի գոնե մասամբ կազմում պահպանի լեգեոներներին:
 
Լեհաստանում ակումբը մտադիր է անցկացնել Չեմպիոնների լիգայի հանդիպումները: Ներքին առաջնության խաղերին թիմը կմեկնի Ուկրաինա: Հավանաբար, «Շախտյորը» առաջնության խաղերը կանցկացնի Լվովում:
 
Ի սկզբանե «Շախտյորը» ցանկանում էր հանգրվանել Վարշավայում, սակայն ի վերջո որոշվեց ավելի մոտ լինել սահմանին՝ Լյուբլին քաղաքում:
 
Նոր մրցաշրջանին «Շախտյորը» կսկսի նախապատրաստվել հուլիսի կեսերին: Ուսումնամարզական հավաքի համար թիմը կմեկնի Լեհաստան, այնուհետև՝ Նիդերլանդներ:
 
Բացի այդ, ուկրաինական թիմը մտադիր է մի շարք բարեգործական խաղեր անցկացնել: Դրանցից մեկում «Շախտյորի» մրցակիցը կլինի «Պորտուն», խաղը կկայանա օգոստոսին:
 

Նմանատիպ նյութեր