42528 դիտում
14:19 21-06-2022
Արտակարգ դեպք՝ Արագածոտնի մարզում. Արտաշավանի գյուղապետարանի դիմացից փախցրած ավտոմեքենան վթարի է ենթարկվել, կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` հունիսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 48 կմ հատվածում բախվել են Լոռու մարզի բնակիչ՝ 52-ամյա Գնել Պ-ի վարած Honda մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ՝ 47-ամյա Սենիկ Վ-ի վարած ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «07»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել ձորում, մի քանի պտույտ շրջվելով՝ այնուհետև հայտնվել դաշտում։
Վթարի հետևանքով «07»-ի վարորդ Սենիկ Վ-ն օպերատիվորեն ժամանած Աշտարակի հիվանդանոցի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի Արագածոտնի մարզը սպասարկող սպայական դասակի ծառայողները՝ ավագ տեսուչ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է ավագ հետաքննիչ Անուշավան Աղաջանյանը, ում կողմից վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում։
Դեպքի վայր էր ժամանել վթարված «07»-ի սեփականատիրոջ որդին, ով ասում էր. «Հայրս առավոտյան ավտոմեքենայով գնացել է գյուղապետարան, մեքենան կայանել գյուղապետարանի մոտ ու մտել ներս։ Կարճ ժամանակ անց մեքենան գյուղապետարանի մոտից տարել են, իսկ որոշ ժամանակ անց պարզում ենք, որ մեքենան վթարի է ենթարկվել»։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 87+
87+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1840 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)