1020 դիտում
15:11 21-06-2022
Ջրային մարզաձևերի աշխարհի առաջնություն. Արթուր Բարսեղյանը տեղ գտավ միջնամասում
Շարունակվում է Բուդապեշտում անցկացվող ջրային մարզաձևերի աշխարհի 19 –րդ առաջնությունը: Մեր երկու լողորդներից այսօր հանդես եկավ Արթուր Բարսեղյանը: Նա ազատ ոճի որակավորման փուլում, 99 մասնակիցների պայքարում, 100 մետրը անցավ 50. 43 վայրկյանում և գրավեց 50 –րդ տեղը:
Կիսաեզրափակիչ փուլ մտան 1 – 16 –րդ տեղեր գրավածները: Նրանց միջև կայանալիք պայքարը կորոշի եզրափակիչ մտնող ությակը:
Արթուրի երկրորդ մեկնարկը կտրվի հունիսի 23 –ին: 50մ. լողատարածությունում նա կմասնակցի նույն ՝ ազատ ոճում , իսկ Վարսենիկ Մանուչարյանը ՝ բատերֆլայում:
Մինչ այդ, վաղը, Բուդապեշտ կմեկնեն նաև մեր ջրացատկորդներ Վլադիմիր Հարությունյանը և Ալիսա Զաքարյանը: Նրանք ելույթ կունենան հունիսի 26 –ին ՝ 10մ. աշտարակացատկում:
Նմանատիպ նյութեր
2343 դիտում
11:00 31-07-2019
Խոշոր հրդեհ Խնածախ և Վաղատուր գյուղերի միջնամասում. մարմանը միացել են խնածախցիները
Այս բաժնից
1042 դիտում
21:23 03-04-2024
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի ՀՀ պատանեկան առաջնության մրցումային 1-ին հաղթողներն ու մրցանակակիրները
928 դիտում
18:13 03-04-2024
Հայաստանի շախմատիստներից լավագույնը Հայկ Մարտիրոսյանն է
868 դիտում
11:22 03-04-2024
Կրիշտիանու Ռոնալդուն հեղինակել է կարիերայի 65-րդ հեթ-տրիկը. ArmSport.am