211652_close_icon
views-count1028 դիտում article-date 10:51 21-06-2022

Պետական համակարգը քայքայելու, ավիրելու, ջախջախելու «նուրբ արվեստը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ «4 տարի շարունակ այս իշխանությունները շարունակում են պետության հիմքերը խարխլելու և պետական ինստիտուտները քայքայելու պրակտիկան։ Ընդ որում, 2018 թվականից սկսած անխափան կերպով ոլորտները մեկը մյուսի հետևից հերթով քանդելով առաջ են շարժվում այնպես, որ պրոֆեսիոնալիզմը գլխատվի, իսկ պետական կառույցների գոյությունը դառնա ամորֆ։ Հասկանալի է, որ իշխանությունները վանում են այն կադրերին, որոնք մասնագիտական բարձր որակներ և անհրաժեշտ փորձ ունեն, քանի որ նրանք ընդունակ են ինքնուրույն որոշումներ ընդունել և ի շահ պետական կառավարման քայլեր ձեռնարկել։

Ավելին, պետական համակարգում քիչ թե շատ կայացած կադրերը վարկաբեկվում են ու պիտակավորվում, իսկ նրանց փոխարեն համակարգը լցվում է կամակատարներով՝ անկախ այն հանգամանքից, թե այդ մարդիկ ինչ որակներ և գիտելիքներ ունեն։ Իսկ թե այդ դեպքում ինչ կլինի տվյալ ոլորտի հետ, արդեն երկրորդական, նույնիսկ հազարերորդական նշանակություն ունի։ Այնպես չէ, որ մեր երկիրը մեծ կադրային ու մասնագիտական բազա ունի, բայց երբ ոչ թե եղածին ավելացնում ենք, այլ մեր ունեցածն էլ ենք փոշիացնում, ապա չպետք է զարմանալ, որ պարտված ու խայտառակված վիճակում ենք հայտնվել»։

Մանրամասն՝ թերթի ասյօրվա համարում։

Նմանատիպ նյութեր