211652_close_icon
views-count946 դիտում article-date 10:15 21-06-2022

Կարո՞ղ է «կարտոֆիլի» նժարը ծանր լինել Հայրենիքի նժարից. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Եվ ամենացավալին հենց այն է, որ ընդդիմության կազմակերպած ակցիաներին սպասելի քանակությամբ մարդիկ չմասնակցեցին։ Փաստացի, ստացվում է այնպես, որ բազմաթիվ մարդկանց ավելի շատ հետաքրքրում է գազի, էլեկտրաէներգիայի կամ կարտոֆիլի գինը, քան պետականության պահպանման հարցը, որը նաև գոյաբանական խնդիր է։ Սա նույնիսկ ցավալի չէ, սա պարզապես ողբերգություն է:

Ուստի, բացարձակ տեղին չեն տեսակետները, թե ինչո՞ւ ընդդիմությունը իր շարժման կենտրոնում չդրեց սոցիալական խնդիրները։ Իսկ որքանո՞վ է նպատակահարմար պետության շահերից բխող շարժումը թեքել դեպի սոցիալական ուղղվածություն, արդյո՞ք նպատակահարմար է ազգային, համապետական, գոյաբանական նշանակության հավաքներին այնպիսի քանի հազար մարդու մասնակցությունը, որոնց համար սոցիալականն ավելի բարձր արժեք է: Այստեղ արժեհամակարգային խնդիր կա: Մյուս կողմից՝ այսօր կարտոֆիլը թանկ է, վաղը կէժանանա, ու այդ մարդիկ նորից կգտնվեն իրենց կոմֆորտի գոտում:

Նույնը վերաբերում է էլեկտրաէներգիային, գազին, շորին, կոշիկին: Այնինչ, հայրենիքի կորուստը անդառնալի հետևանքներ կունենա՝ սպառնալով հայ ժողովրդի գոյությանը, ու այլևս կարևոր չեն լինի ո՛չ թանկացումները, ո՛չ էժանացումները, ո՛չ աղքատությունը, ո՛չ հարստացումը։ Այնպես որ, չի կարող հայրենիքի նժարն ավելի թեթև լինել, քան, ասենք, կարտոֆիլի նժարը»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր