211652_close_icon
views-count1026 դիտում article-date 23:15 20-06-2022

Հիմա աշխարհի չեմպիոն դառնալու ժամանակն է. Տիտե

Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեն խոսել է ԱԱ-2022-ի սպասելիքներից։

«Առջևում աշխարհի առաջնությո՞ւնն է։ Այո, սպասում եմ, բայց կենտրոնացած եմ։ Մենք դուրս ենք եկել աշխարհի առաջնություն, հիմա եզրափակիչ հասնելու ու չեմպիոն դառնալու ժամանակն է։ Դա ճիշտ է։

Վերջին մունդիալի ժամանակ ես Բրազիլիայի հավաքականի մարզիչն էի, բայց վերջին պահին էի այն գլխավորել։ Հիմա հնարավորություն եմ ունեցել 4 տարվա լիարժեք շրջան անցնելու։ Սպասելիքները մեծ են, բայց ողջ ուշադրությունը կենտրոնացրել ենք աշխատանքի վրա»,- Տիտեի խոսքերն է փոխանցում The Guardian-ը, հայտնում է Armsport.am-ը:

ԱԱ-2022-ը կանցկացվի Քաթարում նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը։

Նմանատիպ նյութեր