211652_close_icon
views-count825 դիտում article-date 12:05 20-06-2022

ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողները հյուրընկալվեցին Գավառի թատրոնում

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ մարզում կազմակերպված միջոցառումների շարքն  ուղղված է բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը։

Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, հերթական միջոցառումը տեղի է ունեցել  Գավառ քաղաքում։ Գեղարքունիքի մարզպետի եւ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարության հետ ունեցած պայմանավորվածության համաձայն՝ զինվորները եւ սպայական կազմը հյուրընկալվել են Գավառ քաղաքի Լ. Քալանթարի անվան դրամատիկական թատրոնում։

Հանդիպմանը ներկա է եղել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։

Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության եւ Գավառի Լեւոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի աշխատակազմի համատեղ ուժերով թատրոնի շենքում կազմակերպվել է ցերեկույթ, որի ընթացքում Գավառ քաղաքից մայրաքաղաքի տարբեր մշակութային եւ կրթական հաստատություններում սովորող շնորհալի ուսանողներ զինծառայողներին ողջունել են գրական-երաժշտական կատարումներով, այնուհետև քալանթարցիները զինծառայողների ուշադրությանը ներկայացրել են Աղասի Այվազյանի «Աչքը ծոծրակին» ներկայացումը։ Ներկայացումից հետո զինծառայողները Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում մոմեր են վառել  եւ ստացել Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի հոգեւոր դասի  օրհնությունը։

Ծրագրի շրջանակներում ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողները նախորդ շաբաթ այցելել են Գեղարքունիքի երկրագիտական թանգարան։

Նախաձեռնությունը կրելու է շարունակական բնույթ։ 

Նմանատիպ նյութեր