211652_close_icon
views-count18405 դիտում article-date 21:33 19-06-2022

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են Mercedes-ն ու 07-ը, վերջինս կողաշրջվել է. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունիսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
 
Ժամը 22:30-ի սահմաններում, ոստիկանության Արմավիրի բաժին՝ «Արմավիր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ «դեմքի նախնական վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով հայտնել է, որ վնասվածքը ստացել է ավտովթարի հետևանքով:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի հրամանատար Գրիգոր Պողոսյանը, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանն ու ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը, և ոստիկանության Մեծամորի բաժնի համայնքային ոստիկանության խմբի ավագ տեսուչ Հ. Գրիգորյանը:
 
Ոստիկանները տեղում պարզել են, որ վիրավորը Արմավիր մարզի բնակիչ, 20-ամյա Սուրեն Գ.-ն է, իսկ ավագ հետաքննիչ Ն. Պետրոսյանը օպերատիվ տեղեկություններով պարզել է, որ նույն օրը՝ ժամը 22:00-ի սահմաններում, Մրգաշատ գյուղի 4-րդ փողոցում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ, 33-ամյա Արայիկ Ա.-ի վարած Mercedes մակնիշի և Սուրեն Գ.-ի վարած ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենաները:
 
Վթարի հետևանքով 07-ը կողաշրջվել է, իսկ Սուրեն Գ.-ն էլ տեղափոխվել է հիվանդանոց:
 
Լուսանկարները՝ Սևակ Սահակյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+

Նմանատիպ նյութեր