211652_close_icon
views-count71823 դիտում article-date 15:26 19-06-2022

Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. «Կովկաս» ռեստորանի մոտ 26-ամյա վարորդը Mercedes G500–ով դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում՝ «Կովկաս» ռեստորանային համալիրի մոտ, ավտոմեքենա է կողաշրջվել և, ըստ նախնական տեղեկությունների՝ ներսում արգելափակված քաղաքացի կա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից  2 մարտական հաշվարկ:

Օպերատիվորեն ժամանել է նաև ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ դեռևս անհայտ հանգամանքներում Երևանի բնակիչ, 26-ամյա  Արմեն Սարգսյանը իր վարած Mercedes G500 մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Նրան առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ովքեր դարձի են բերել ավտոմեքենան և վարորդին դուրս բերել այնտեղից:

Օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նրան տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, սակայն վարորդը հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց, հայտնելով, որ իրեն լավ է զգում:

Օպերատիվորեն  ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար  Արթուր Պետրոսյանի,  դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով նույն գումարտակում նյութեր են նախապատրաստվում:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝  Սմբատ Պետրոսյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր