211652_close_icon
views-count968 դիտում article-date 16:29 18-06-2022

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքում նախատեսվում է տեղադրել Օհան Դուրյանի կիսանդրին

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի  հարակից տարածքում նախատեսվում է տեղադրել հայ մեծանուն դիրիժոր Օհան Դուրյանի կիսանդրին:

Հարցը ներառված է Երևան քաղաքի ավագանու 8-րդ նստաշրջանի 5-րդ նիստում:

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտնում է, որ Վարչապետի 2022թ. ապրիլի 14-ի «Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողով ստեղծելու մասին» N 385-Ա որոշմամբ ձևավորվել է Օհան Դուրյանի 100- ամյակի միջոցառումների համակարգման հոբելյանական հանձնաժողով, որի հաստատած հոբելյանական ծրագրում ներառված է նաև Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքում դիրիժորի կիսանդրու տեղադրումը։ Օհան Դուրյանի այրու գրավոր խնդրանքի համաձայն՝ կիսանդրու ստեղծումը վերապահված է ՀՀ ժողովրդական նկարիչ Գետիկ Բաղդասարյանին։

Նմանատիպ նյութեր