211652_close_icon
views-count1673 դիտում article-date 10:05 18-06-2022

Նիկոլ Փաշինյանը խաբել է․ մաս 32․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2020-ի նոյեմբերի 1-ին, երբ արդեն գիտեիք, որ ռազմաճակատում իրավիճակը չափազանց բարդ է, վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ալ Ջազիրային» տված հարցազրույցում ասում էր, որ պատերազմի շարունակության ամեն օրը ֆրուստրացիայի է բերում և բերելու Ադրբեջանին և Ադրբեջանի հանրությանը: «Որովհետև այն, ինչ Դուք նշում եք, Ադրբեջանի իշխանություններն այնքան են հաղթական ինֆորմացիայով սնել իրենց հանրությանը, որ նրանք ամեն օր արդեն երկար ժամանակ սպասում են, որ, վերջ, պատերազմն ավարտվելու է իրենց վերջնական հաղթանակով։ Եվ նրանք սպասում են այդ լուրին: Ես ցանկանում եմ ասել՝ իրենք այդ լուրը չեն ստանալու, այդ լուրը չեն ստանալու»։

Ադրբեջանի հասարակությանը պարտության տրամադրող Փաշինյանը, փաստորեն, մեկ շաբաթ անց՝ նոյեմբերի 9 -ին, եռակողմ հայտարարությունը ստորագրեց, ինչով, ցավոք, ֆրուստրացիայի ենթարկվեց մեր ժողովուրդը։
Փաստորեն, պատերազմի օրերին Նիկոլ Փաշինյանը, հասարակությանը տրամադրելով, թե շուտով ադրբեջանցիներին շանսատակ է անելու, հերթական անգամ ստել է՝ լավ իմանալով մոտալուտ պարտության մասին»:

Մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր