211652_close_icon
views-count951 դիտում article-date 22:02 17-06-2022

Մեր երկրների ԱԽ գրասենյակների միջև հարաբերությունները կայուն զարգանում են. Տաջիկստանի ԱԽ քարտուղարը՝ Արմեն Գրիգորյանին

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր՝ հունիսի 17–ին, Տաջիկստանի Հանրապետության ԱԽ քարտուղար Նասրուլլո Ռախմատժոնի հետ, ով Երեւանում է ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի հերթական նիստին մասնակցելու նպատակով:

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նշել է, որ հայերը եւ տաջիկները հինավուրց ժողովուրդներ են՝ հարուստ պատմությամբ, ավանդույթներով եւ մշակույթով, ինչն էլ լավ հիմք է հանդիսանում երկու երկրների հարաբերությունները եւ՛ երկկողմ, եւ՛ բազմակողմ հարթակներում զարգացման համար:

Տաջիկստանի ԱԽ քարտուղարը շնորհակալություն է հայտնել ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի նիստը Հայաստանում բարձր մակարդակով կազմակերպելու համար եւ ընդգծել, որ սա եւս մեկ լավ առիթ է առնչվելու հայկական մշակույթին եւ ավանդույթներին։ Նասրուլլո Ռախմատժոնն ընդգծել է, որ երկու երկրների ԱԽ գրասենյակների միջեւ հարաբերությունները կայուն զարգանում են։ Հանդիպմանը Տաջիկստանի ԱԽ քարտուղարը նաեւ ներկայացրել է տաջիկ-աֆղանական սահմանից եկող ահաբեկչական վտանգը եւ Դուշամբեյի քայլերն ընդդեմ այդ մարտահրավերների։

Նմանատիպ նյութեր