211652_close_icon
views-count5935 դիտում article-date 20:36 17-06-2022

Հացադուլավոր կալանավորն արյունահոսում է. որևէ մեկը նրա բողոքը չի լսել, նրան չի այցելել. aravot.am

aravot.am-ը գրում է. Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Վահրամ Վարդանյանին խնդրին անդրադարձանք հունիսի 15-ին: Նա պահանջում էր հանդիպում դատախազի հետ, որպեսզի իրեն լսի:

Կալանավորն անցյալ տարվա դեկտեմբերից «թմրանյութի գործով» գտնվում է անազատության մեջ: Վահրամ Վարդանյանն ունի մի շարք հիվանդություններ՝ թոքերի, շնչարգելության։ Ունի չորս մանկահասակ երեխաներ (մեծը 11 տարեկան է), կինը սոցիալական ծառայության «Փարոս» ծրագրի շահառուներից է:

Կալանավորը ցանկանում է իր նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխվի, ընտրվի ստորագրություն չբացակայելու մասին, որպեսզի կարողանա լինել ընտանիքի կողքին: Նա նախկինում դատված չի եղել: Կալանավորը տաս օր է, ինչ գտնվում է հացադուլի, ջրադուլի մեջ, բայց որեւէ մեկը նրա բողոքը չի լսել, նրան չի այցելել:

Մանրամասներն՝ այստեղ
 

Նմանատիպ նյութեր