211652_close_icon
views-count28860 դիտում article-date 09:38 16-06-2022

Խոշոր հրդեհ Երևանում. ավտոտնակում կայանված Nissan Murano-ն վերածվել է մոխրակույտի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավաման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շինարարների փողոցի թիվ 31 շենքի մոտ գտնվող ավտոտնակում ավտոմեքենա է այրվում։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները, ովքեր սահմանազատել են տարածքը, որպեսզի հրշեջները մարեն ավտոտնակում առաջացած հրդեհը։ 

Հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել ու մեկուսացրել են այն։

Պարզվել է, որ ավտոտնակում ամբողջությամբ այրվել է Տիգրան Ա-ին պատկանող Nissan Murano մակնիշի ավտոմեքենան, ավտոպահեստամասեր և կեղացաղային իրեր։ 

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Հրդեյի պատճառները ԱԻՆ-ում պարզվում են։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր